ԱԱսպրամ Սարատիկյան

Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին. կան տուժածներ

Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին. կան տուժածներ

Փետրվարի 13-ին` ժամը 09:09-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երանոս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին բախվել են GAZ (վարորդ՝ Հ. Հ.) և Mercedes-Benz (վարորդ՝ Ս. Պ.) մակնիշների ավտոմեքենաները, վերջինս բախվել է ծառին. 5 տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում