Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասով հանցատեսակի տեսանկյունից ունենք նվազում՝ 33.2 տոկոսով. Արփինե Սարգսյան

ԼԼիլիթ Ասատրյան

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է, և պիտի փաստեմ, որ մեթոդաբանական փոփոխությունների առումով ենք նկատում դրական միտում այս տեսանկյունից։ Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանի հարցին։

«Նշեմ, որ 2023-2024 թվականների համադրությամբ, ըստ էության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասով հանցատեսակի տեսանկյունից ունենք նվազում՝ 33.2 տոկոսով, բայց փոխարենն ունենք թմրամիջոցների մաքսանենգության մասով 111.4 տոկոսով աճ։ Սա վկայում է այն մասին, որ թմրամիջոցների իրացման պայմաններում, երբ կարելի էր հազարավոր դեպքեր ունենալ իրացման, երբ մենք սահմանային հատվածներում շատ ավելի ինտենսիվ ենք աշխատում. նկատի ունեմ թե՛ ԱԱԾ-ին, թե՛  ՊԵԿ-ին և թե՛ նաև ՆԳՆ-ին ու ՔԿ-ին, այստեղ  շատ ավելի լավ արդյունքներ ենք ունենում, որովհետև մեծաքանակ խմբաքանակի բացահայտման պայմաններում սա թույլ է տալիս հետագայում իրացման դեպքերն ավելի կրճատել։

Ըստ այդմ՝ հատկապես Իրանի և Հայաստանի սահմանի չեզոք գոտում անցած տարի ունեցել ենք 4.5 կգ թմրամիջոցի առգրավում, հետագայում նաև տասնյակ կիլոգրամներ ևս առգրավվել են տարբեր հատվածներում։ Այս տարի շուրջ 18 կգ քաշով թմրամիջոց կրկին առգրավվել է, և, կարծում եմ՝ մեթոդաբանական այս փոփոխությունները պիտի իրենց դրական փոփոխությունը բերեն ընդհանուր թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում։

Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և թմրամիջոցների օգտագործման կանխարգելումը շատ ավելի համալիր և բազմաշերտ պրոցես է. ըստ այդմ՝ կառավարության կողմից մշակվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարություն։ Առաջիկայում այս հարցը մեր քննարկումների ամփոփմամբ կբերենք Կառավարության նիստ և կունենանք հաստատում»,- նշեց նախարարը։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում