ԳԳոհար Սարգսյան

Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բեռնատարին․ կան տուժածներ

Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բեռնատարին․ կան տուժածներ

Փետրվարի 9-ին՝ ժամը 22:04-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Վ․, ծնված 1997 թ․) բախվել է կայանած Scania մակնիշի կցորդիչով բեռնատարին։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Լ․ Ք․-ն (ծնված 2000 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են BMW մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում