Մեր օրակարգին ԱՄՆ արձագանքը դրական է ու գոհացնող. դեսպանի գնահատականը

ՄՄայա Խաչատրյան

Այս շաբաթ հնգօրյա այցով Միացյալ Նահանգներում էր Հայաստանի վարչապետը: Սպիտակ տանը նա ճանաչողական հանդիպում ունեցավ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ: Մի պայմաններում, երբ Հայաստանը ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ երկիր է, Հայաստանի ղեկավարի այսպիսի ընդունելությունը չպետք է թերագնահատել, կարծում են փորձագետները, նույն պատճառով նաև անհրաժեշտ համարում իրականության դաշտ բերել ակնկալիքները:

Իսկ որո՞նք էին վարչապետի այցի գլխավոր ուղերձները. ԱՄՆ-ի հետ ռազմավարական երկխոսության շարունակականություն, տարածաշրջանում խաղաղության հաստատում:

Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանը կարևոր է համարում Հայաստանի քաղաքական օրակարգը առաջ մղելն ու Միացյալ Նահանգների նոր ղեկավարության դրական արձագանք ստանալը:

Քաղաքագետն էլ հավելում է՝ պետք է հնարավորինս արագ կապեր ստեղծել նոր վարչակազմի հետ, մեր տարածաշրջանում փորձել ապահովել ԱՄՆ առնվազն այն մակարդակի ներկայություն, ինչ կար:

Եվ սա է պատճառը, որ հայկական լոբբիստական կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը վարչապետը կարևոր համարեց ԱՄՆ քաղաքական վերնախավի առաջնահերթությունների ցանկում Հարավային Կովկասում խաղաղության հասնելու օրակարգի ներառումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում