Հնարամիտ խաբեբա Օլիվը ԱՄՆ է տեղափոխվել Խորհրդային Միությունից: Հանուն Ամերիկայում ծնված որդու՝ Բոբիի, նա փորձում է կապերը խզել հանցավոր աշխարհի հետ: Ընտանիքը տեղափոխվում է Օքլահոմա: Բայց այնտեղ էլ կյանքը խաղաղ չի ընթանում: Նախկինում կատարած հանցագործության համար Օլիվին բանտ են նետում: Բոբին մնում է նրա նոր ծանոթի՝ հաջողակ բիզնեսմեն Քենթի խնամքի ներքո:
2011 թ. ԱՄՆ, Նիդերլանդներ, Մեծ Բրիտանիա
Ժանր՝ դրամա
Ռեժիսոր՝ Ֆամկե Յանսեն
Դերերում՝ Միլա Յովովիչ, Սփենսեր Լիսթ, Ռորի Քոքրեյն
Ապրիլի 7-ին, ժամը 22:40-ին
Կրկ.՝ կեսգիշերն անց, ժամը 04:40-ին










