ԼԼուսինե Մուրադյան

ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանն իր հավատարմագրերն է հանձնել Կատարի էմիրին

ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանն իր հավատարմագրերն է հանձնել Կատարի էմիրին

Հունվարի 26-ին Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Գևորգյանն իր հավատարմագրերն է հանձնել Կատարի Պետության Էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիին:

Պաշտոնական արարողությանը հետևած առանձնազրույցի ընթացքում Կատարի Պետության էմիրը շնորհավորել է ՀՀ դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություն և բեղմնավոր գործունեություն՝ երկու բարեկամ պետությունների միջև հետագա հարաբերությունների զարգացման և խորացման իր առաքելության մեջ:

Դեսպան Գևորգյանը, իր հերթին, շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիին է փոխանցել Հայաստանի  Հանրապետության նախագահի և վարչապետի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները՝ շեշտելով, որ Հայաստանում բարձր են գնահատում բարեկամ Կատարի հետ ամենատարբեր բնագավառներում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում