ԼԼուսինե Մուրադյան

Ոստիկանության համակարգում կիբեռլաբորատորիա կգործի. ԱՄՆ-ը նախնական հավանություն է տվել ՀՀ ՆԳՆ-ի նախաձեռնությանը

Ոստիկանության համակարգում կիբեռլաբորատորիա կգործի. ԱՄՆ-ը նախնական հավանություն է տվել ՀՀ ՆԳՆ-ի նախաձեռնությանը

Առաջիկայում Եվրոպոլում կնշանակվի կապի սպա, որի գործունեության հիմնական ուղղություններից մեկը կիբեռհանցագործությունների դեմ պայքարն է լինելու: Թեմային 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ անդրադարձավ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով ՏՏ ոլորտին առնչվող հանցագործությունների դեմ պայքարի մեխանիզմները:

«Այս պահին ունենք գործընկերություն ԱՄՆ-ի հետ: Առաջիկա տարվա ընթացքում գործընկերները նախնական հավանություն են տվել ոստիկանության համակարգում կիբեռլաբորատորիա կառուցելու մեր նախաձեռնությանը: Հուսով եմ՝ 2025-ին կկարողանանք այս լաբորատորիան ունենալ մեր համակարգում և համացանցային տիրույթում շատ ավելի արդյունավետ ու օպերատիվ գործել»,- ասաց նախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում