ՀՀայկ Նավասարդյան

Խոր ցավով տեղեկացա Մհեր Սահակյանի մահվան մասին. Վլադիմիր Վարդանյան

Խոր ցավով տեղեկացա Մհեր Սահակյանի մահվան մասին. Վլադիմիր Վարդանյան

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ցավակցություն է հայտնել Մհեր Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին:

 
«Խոր ցավով տեղեկացա ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին։

 

Իմ անունից և Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից խորին ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր կիսում են այս ծանր վիշտը։
 

Աստված թող հոգին լուսավորի»,- գրել է Վարդանյանը։

 
Տեղեկացրել էինք, որ ավտովթարի հետևանքով նախօրեին մահացել է պատգամավոր Մհեր Սահակյանը:

Մհեր Սահակյանը եղել է 2022-2025 թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր «Հայաստան» կուսակցությունների դաշինքից։ ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2022 թ. դեկտեմբերի 10-ին։

Ի հիշատակ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի՝ հունվարի 15-ին՝ ժամը 11։00-ից, Ազգային ժողովի նիստերի դահլիճի դիմաց կբացվի սգո հուշամատյան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում