Պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

ԳԳոհար Սարգսյան

ՆԳՆ-ն  ներկայացրել է ապօրինի թմրաշրջանառության դեպքերի վերջին օրերի բացահայտումներից մի քանիսը:

«Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու մեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել 32-ամյա մի տղամարդու։ Բաժնում նա պարեկներին է ներկայացրել մարիխուանայով փաթեթ և կիսամոխրացած զանգվածով կաթուցիչ։

Մեկ այլ դեպքում ջրային պարեկները նույն ճանապարհին, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ Սևանի բաժին են տեղափոխել 27-ամյա վարորդին և երկու ուղևորին։ Բաժնում 23 և 25 տարեկան ուղևորները պարեկներին են ներկայացրել մարիխուանայով 2 փաթեթ և կիսամոխրացած զանգվածով կաթուցիչ։ Նրանք հայտնել են, որ թմրանյութը գնել են Տելեգրամի միջոցով։

Հաջորդ դեպքն արձանագրվել է Գավառ քաղաքում: Գրիգոր Լուսավորչի փողոցում 24-ամյա երիտասարդի իրավախախտումն արձանագրելուց հետո պարեկները բանավոր պահանջել են ներկայացնել պահվող չթույլատրված իրեր և առարկաներ։ Երիտասարդը ներկայացրել է մարիխուանայով կաթուցիչ։

Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում