ԱԱսպրամ Սարատիկյան

Երևանում գտնվող պետական գույքերը կօտարվեն դասական աճուրդներով

Երևանում գտնվող պետական գույքերը կօտարվեն դասական աճուրդներով

Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշումներ:

Որոշումներից մեկով առաջարկվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Երևանի Կենտրոն, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5/3 և 5/4 հասցեներում գտնվող հողամասերն օտարել դասական աճուրդով: Աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով:

Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է Երևանի Կենտրոն, Հանրապետության փողոց 85 հասցեում գտնվող հողամասն օտարել դասական աճուրդով: Գույքը ՀՀ սնանկության դատարանի որոշմամբ փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության անվամբ սեփականության իրավունքով գրանցվել և հաշվառվել է Կոմիտեի հաշվեկշռում։ Աճուրդով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 411 100 000 ՀՀ դրամ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում