ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինայի կապիտուլյացիան ձեռնտու չէ ոչ ԱՄՆ-ին, ոչ ԵՄ-ին. Մակրոն

Ուկրաինայի կապիտուլյացիան ձեռնտու չէ ոչ ԱՄՆ-ին, ոչ ԵՄ-ին. Մակրոն

Ռուսական ագրեսիայից իրեն պաշտպանող Ուկրաինայի կապիտուլյացիան ձեռնտու չի լինի ոչ ԱՄՆ-ին, ոչ Եվրոպային։ Այս գնահատականն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 6-ին՝ Ֆրանսիայի դեսպաններին ուղղված ուղերձում։ Միաժամանակ, հիշեցնելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ ինքը կկարողանա 24 ժամվա ընթացքում վերջ տալ Ուկրաինայի պատերազմին, Ֆրանսիայի պետության ղեկավարը հայտարարել է. «Ուկրաինայում արագ և հեշտ լուծում չի լինի։ Ամերիկայի նոր նախագահն ինքն էլ գիտի, որ ԱՄՆ-ն շահելու շանսեր չունի Ուկրաինայի պարտության դեպքում, և Ուկրաինայի կապիտուլյացիան չի կարող ձեռնտու լինել ոչ եվրոպացիներին, ոչ ամերիկացիներին»:

Մակրոնի խոսքը մեջբերում է ֆրանսիական RFI մեդիաընկերությունն իր կայքում: Էմանուել Մակրոնի տեսանկյունից՝ եթե Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները համաձայնեն «փոխզիջման», քանի որ հոգնել են այս հակամարտությունից, Արևմուտքի հեղինակությունը «կխաթարվի»։ Միաժամանակ ուկրաինացիները պետք է «իրատեսական քննարկումներ ունենան տարածքային հարցերի շուրջ», զգուշացրել է Մակրոնը։

Հունվարի 20-ին տեղի կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը, բազմաթիվ դիտորդներ մտավախություն ունեն, որ Վաշինգտոնը կդադարեցնի ֆինանսական և ռազմական օգնությունն Ուկրաինային:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում