ԱԱսպրամ Սարատիկյան

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են. իրականացվում են մաքրման աշխատանքներ

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են. իրականացվում են մաքրման աշխատանքներ
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Ջերմուկի, Թալինի, Անիի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Սիսիանի, Գորիսի, Կապանի տարածաշրջաններում, Սարավանի, Մեղրիի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում, իսկ Մարտունու տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
 
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10 մետր, Արտաշատի տարածաշրջանում նույնպես մառախուղ է (100 մետր):
 
Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին բուք է։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում