ԳԳոհար Սարգսյան

Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի սաներին Անահիտ Մանասյանը ամանորյա նվերներ է հանձնել

Շիրակի  մարզի երեխայի և ընտանիքի  աջակցության կենտրոնի սաներին Անահիտ Մանասյանը ամանորյա նվերներ է հանձնել

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 26-ին  հյուրընկալվել է ԱՍՀՆ «Շիրակի  մարզի երեխայի և ընտանիքի  աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում:

Պաշտպանը հանդիպել է  երեխաների հետ, ծանոթացել  զարգացմանն ուղղված ծրագրերին, հետաքրքրվել նրանց առօրյայով: Տարածքում իրականացվել է շրջայց` մշտադիտարկման այցի ընթացքում արձանագրած խնդիրների լուծումները դիտարկելու նպատակով: Պաշտպանի նախորդիվ արձանագրած մի շարք խնդիրներ լուծում են ստացել:

Այցի ավարտին Անահիտ Մանասյանը երեխաներին հանձնել է նվերներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում