Ապօրինի ձեռնարկատիրություն. Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել

ՔՔրիստինե Ոսկանյան

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում դեկտեմբերի 19-ին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Գյումրու բնակիչ 63-ամյա տղամարդը 31-ամյա համաքաղաքացու հետ Ռասկատլյան փողոցի հասցեներից մեկում, առանց համապատասխան թույլտվության, պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է կեղծ օղիներ:

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ տեղեկությունները ստուգելու նպատակով քրեական ոստիկաններն այցելել են նշված հասցե: 63-ամյա տղամարդը հայտնել է, որ տեղեկությունը ճիշտ է: Նա ոստիկաններին ցույց է տվել ավտոտնակի տեսանելի հատվածում դրված շշալցված օղիները, օղու տարաները և պիտակները:

«Նման մի տեղեկություն էլ ստացել էին համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները: Նույն օրը դեկտեմբերի 19-ին համայնքային ոստիկանները մեկնեցին Գյումրու Դանիելյան փողոց: Նշված տանն ու կից շինությունում հայտնաբերվեցին մեծ քանակի տարբեր մակնշումներով շշալցված օղիներ, դատարկ տարաներ, արկղեր ու խցաններ:

32-ամյա տանտերը հայտնեց, որ հայտնաբերվածն իրենն է, օղիներն անձամբ շշալցրել է մոտ երեք ամիս առաջ վաճառելու նպատակով:

Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

Ամանորին ընդառաջ ոստիկանները ձեռնարկում են միջոցներ, որ տոնական սեղաններին չհայտնվեն կեղծ խմիչքներ: Ապօրինի ձեռնարկատիրությունն ինքնին քրեորեն պատժելի արարք է, իսկ այս դեպքում նաև անմիջականորեն վտանգվում է մարդկանց առողջությունը: Ի դեպ, տարիներ առաջ արձանագրվել էր կեղծ խմիչքից զանգվածային թունավորման դեպք, եղան նաև զոհեր:

Ուստի ևս մեկ անգամ կոչ ենք անում` չզբաղվել ապօրինի ձեռնարկատիրության այս վտանգավոր տեսակով: Իրավապահ մարմինները նման հարցերում հատկապես հետևողական են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում