Հայտնաբերվել են մարիխուանա և շոկո, 34-ամյա երևանցին կալանավորվել է. ԹԱՇԴՊ վարչության հերթական բացահայտումը

ՔՔրիստինե Ոսկանյան

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրել են՝ համագործակցելով մայրաքաղաքի պարեկների հետ: Դեկտեմբերի 10-ին, թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, Երևանի Գայի պողոտայում նրանք ձերբակալել են Երևանի բնակիչ՝ 34-ամյա և Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ՝ 61-ամյա երկու տղամարդկանց ու, վերջինիս կողմից շահագործվող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխել համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Անձնական խուզարկությամբ երևանցու մոտ հայտնաբերվել են «շոկո» տեսակի թմրամիջոցի նմանվող շագանակագույն մոտ 12 գրամ զանգված, ծալովի երկու դանակ ու թմբուկավոր ազդանշանային ատրճանակ՝ լիցքավորված երեք փամփուշտով։ Երկուսն էլ ներկայացվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեկտեմբերի 12-ին 34-ամյա երևանցու բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի և շոկոյի նմանվող զանգվածներ, շագանակագույն զանգվածով կաթուցիչ, մոխրացած հետքերով ծխամորճներ, օդամղիչ ատրճանակ ու վեց փամփուշտ։

Նույն օրը խուզարկվել է նաև 61-ամյա քանաքեռավանցու վարած մեքենան: Հայտնաբերվել է մոտ 5 գրամ շոկո թմրամիջոցի նմանվող զանգված, որը, ըստ քանաքեռավանցու, պատկանում էր երևանցուն։
Հաջորդ օրը Երևանի 34-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Նա կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում