ԳԳոհար Սարգսյան

Կոմիտասի պողոտայում մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Կոմիտասի պողոտայում մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 21:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Nissan (վարորդ՝ Ջ. Ա.), Toyota (վարորդ՝ Ա. Ղ.) և Chevrolet (վարորդ՝ Վ. Օ.) մակնիշների ավտոմեքենաները:

Տուժածներ Ջ. Ա.-ն և Ա. Ղ.-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են Chevrolet և Toyota մակնիշների ավտոմեքենաները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում