ՄՄարիամ Մխիթարյան

«Բորա» փոթորիկը Հունաստանում զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել

«Բորա» փոթորիկը Հունաստանում զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել

«Բորա» փոթորիկը հարվածել է Հունաստանին, հորդառատ անձրևներից առաջացել են ջրհեղեղներ և սողանքներ։ Լեմնոս կղզում երկու մարդ է մահացել, բնակիչների համար վտանգավոր է դարձել Կոնտիաս գյուղի ամբարտակը:

Աղետն ազդել է նաև Հռոդոս կղզու վրա, վնասվել են ճանապարհներ, ավերվել են կամուրջներ: Երկուշաբթի դպրոցները փակ են, տեղի բնակիչներին հորդորել են փողոց դուրս չգալ։

Հարավային Էգեյան տարածաշրջանի նահանգապետն ասել է, որ Հռոդոսում 16 ժամ շարունակ չի դադարել անձրևը, և տեղումների ծավալը կազմել է 300 մմ, ինչը համարժեք է հոկտեմբերի վերջին Իսպանիայի Վալենսիա նահանգում մահացու ջրհեղեղի ժամանակ կուտակված ջրի ծավալի 80 տոկոսին:

«Բորա» փոթորկից տուժել է նաև մայրցամաքային Հունաստանը: Հաղորդվում է Սալոնիկում ավերածությունների մասին։

Մինչև երեքշաբթի վաղ առավոտյան հորդառատ անձրևներ են սպասվում Հունաստանի շատ շրջաններում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում