ԳԳոհար Սարգսյան

Վանաձորի գազալցակայանի պայթյունի հետևանքով մեկ քաղաքացի հոսպիտալացվել է

Վանաձորի գազալցակայանի պայթյունի հետևանքով մեկ քաղաքացի հոսպիտալացվել է

ՆԳՆ փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնել Վանաձորի Երևանյան խճուղու գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 20:18-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:46-ին, մարվել՝ 21:14-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում