ՄՄարո Թարվերդյան

ՆԱՏՕ-ի անդամ և համագործակցող երկրների ռազմաբժշկական ծառայությունների ղեկավարների հանդիպմանը քննարկվել են ոլորտի զարգացման խնդիրները

ՆԱՏՕ-ի անդամ և համագործակցող երկրների ռազմաբժշկական ծառայությունների ղեկավարների հանդիպմանը քննարկվել են ոլորտի զարգացման խնդիրները

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական ապահովման վարչության պետ, բ/ծ գնդապետ Գեղամ Փաշիկյանը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և համագործակցող երկրների ռազմաբժշկական ծառայությունների ղեկավարների կոմիտեի (COMEDS) տարեկան աշխատանքային նիստին։

 

Նիստի ընթացքում քննարկվել են առկա մարտահրավերների ռազմաբժշկական ապահովման խնդիրները, քաղած դասերը, և առաջարկություններ են ներկայացվել ժամանակակից մարտական գործողությունների բժշկական ապահովման խնդիրների լուծման վերաբերյալ։

 

Գեղամ Փաշիկյանն առանձին հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական Գերազանցության կենտրոնի տնօրենի, «Միացյալ առողջապահության խմբի» խոսնակի և 2025 թվականի մայիսին ԳԴՀ-ում կայանալիք CAMO-25 բժշկական տարհանման զորավարժության ղեկավարի հետ։

Քննարկվել են ռազմաբժշկական ոլորտի՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և հետագա փոխգործակցությանն առնչվող կազմակերպչական հարցեր։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում