Տեղի է ունեցել ՀՀ-ում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

ԼԼիլիթ Ասատրյան

Նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել Հայաստանում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

 

Նա իր խոսքում նախանշել է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունավետության ուղղությամբ առաջիկա ծրագրերը՝ ընդգծելով, որ ցանկալի արդյունքի հնարավոր է հասնել միայն համակարգված պայքարի դեպքում։

 

Հանձնաժողովի անդամները ներկայացրել են թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ընթացիկ աշխատանքները, մատնանշել արձանագրված խնդիրները։

 
Քննարկվել են նաև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքներին և նոր ձևավորված Քրեական ոստիկանության կառուցվածքին և գործառույթներին վերաբերող հարցեր։
 

Օրակարգի հարցերի շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում։ Նախանշված խնդիրների լուծման ուղղությամբ արվել են կոնկրետ առաջարկություններ:

 

Ամփոփելով նիստը՝ Վարդան Վարդանյանն արդյունավետ քննարկման համար շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի անդամներին։

 

Հանձնաժողովի կազմում ներգրավված էին ՆԳ նախարարության ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Գլխավոր դատախազության, Պաշտպանության, Առողջապահության, Արդարադատության նախարարությունների, Քննչական կոմիտեի և Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում