ՄՄարիամ Մխիթարյան

Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենն իշխանության փոխանցումը սկսելու հուշագիր են ստորագրել

Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենն իշխանության փոխանցումը սկսելու հուշագիր են ստորագրել

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը և Սպիտակ տան հեռացող ղեկավար Ջո Բայդենը հուշագիր են ստորագրել, որով մեկնարկում է երկրում իշխանության փոխանցման շրջանը՝ ընտրությունում հանրապետականների հաղթանակից հետո։ Այս մասին հայտնել է Թրամփի անցումային թիմը։

Որպես կանոն՝ անցումային գործընթացը սկսվում է ընտրության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո: ԱՄՆ-ի ընդհանուր ծառայությունների վարչությունը մինչև նոյեմբերի 9-ը «ակնհայտ» հաղթողին տեղեկացնում է իշխանության փոխանցման համար միջոցների, գրասենյակի և այլ ռեսուրսների հատկացման մասին: Նախորդ ընտրական շրջանում այս գործընթացը ձգձգվել էր Թրամփի՝ պարտությունն ընդունելուց հրաժարվելու պատճառով։

Այս տարի Բայդենի վարչակազմն անմիջապես հայտարարել է իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու պատրաստակամության մասին։ Նոյեմբերի 13-ին Ջո Բայդենը Սպիտակ տանը հանդիպել է Թրամփի հետ՝ քննարկելու անցումային գործընթացի մանրամասները։

Թրամփի անցումային թիմը ավելի վաղ հայտարարել էր հարկատուների գումարները խնայելու և նվիրատվությունների միջոցով աշխատելու որոշման մասին: Այն նաև չի նախատեսում ընդունել օտարերկրյա նվիրատվություններ և օգտագործել պետական ​​գույքը, տեխնոլոգիան կամ այլ դաշնային սեփականություն:

ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմը նախագահի ընտրության արդյունքները պաշտոնապես կհաստատի 2025 թվականի հունվարի 6-ին։ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը նշանակված է 2025 թվականի հունվարի 20-ին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում