Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Երևանի պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառության հերթական դեպքն են բացահայտել

ՎՎարդան Հովսեփյան

Երևան քաղաքի պարեկները նոյեմբերի 24-ին Էրեբունի վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս Արին-Բերդի փողոցի հասցեներից մեկի մոտ նկատել են երկու երիտասարդի, որոնք տեսնելով պարեկներին՝ արագ նստել են «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան ու հեռացել: Պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-21214»-ը:

«Փաստաթղթերը ստուգելու ընթացքում պարեկները յուրահատուկ սուր հոտ են զգացել: Հարցին՝ թե մեքենայում ինչ արգելված իրեր, առարկաներ կան, երիտասարդները պատասխանել են, որ մեքենայում թմրանյութ կա:

Այնուհետև պարեկները նկատել են մեքենայի մոտ՝ գետնին գցած կարմիր և դեղին չորս փաթեթ ու զիպ փականով տոպրակ, որ մեջ սև փաթեթներ էին:

Երևան քաղաքի բնակիչ 36-ամյա և 35-ամյա տղամարդիկ թմրանյութ պահելու, օգտագործելու և ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել:

Քրեական վարույթի շրջանակում իրականացված զննությամբ Արին-Բերդի փողոցի նշված հասցեի մոտ հայտնաբերվել և առգրավվել է 12 փաթեթ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում