Իրանում բավարարված են ԹՐԻՓՓ-ի շուրջ գործընթացի՝ մեր կողմից ցուցաբերվող կատարյալ թափանցիկությամբ. Միրզոյան

1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

ՀԾԿՀ-ում քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր

TRIPP–ի իրագործումը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու. վարչապետ

ՎՎարդան Հովսեփյան

Քննարկվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամին առանձին կառույցի կարգավիճակ տալու արձանագրությունը վավերացնելու հարցը

Քննարկվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամին առանձին կառույցի կարգավիճակ տալու արձանագրությունը վավերացնելու հարցը

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի կողմից: Ի սկզբանե հիմնադրամն իրավաբանական անձ չի հանդիսացել, և վերջինիս միջոցները կառավարվել են Եվրասիական զարգացման բանկի հետ առանձին պայմանագրով: Եվրասիական զարգացման բանկի հիմնական ուղղվածությունը մասնավոր սեկտորն է և վերջինիս նախագծերի ֆինանսավորումը, իսկ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամինը՝ տարածաշրջանային ֆինանսական կայունության ապահովումը: Այժմ հիմնադրամին առանձին միջազգային ֆինանսական կառույցի կարգավիճակ տալու խնդիր է առաջացել, որ առավել արագ արձագանքի հիմնադիր երկրների կարիքներին: Այդ նպատակով էլ 2023 թվականին մշակվել ու խորհրդի քննարկմանն է ներկայացվել այս փաթեթը, որը ստորագրվել է այս տարվա հունիսի 26-ին և այժմ վավերացման փուլն է:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին նշել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացնելով ««Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հիմնադրման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու հարցը:

Կանոնադրական կապիալում ներդրումների մասին խոսելիս փոխնախարարը տեղեկացրել է, որ ընդհանուր 8,5 մլն դոլարի ներդրում կա հիմնադրամում, մեր երկրի ներդրումը 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք է: Խոշոր ներդրողները թեպետ Ռուսաստանն ու Ղազախստանն են, սակայն Հայաստանը ևս բազմաթիվ ուղղություններով համագործակցում է:

«Այսօր հիմնադրամն անկախ գործող կառույց է, բայց անջատման գործընթացների մեջ է»,- նշել է փոխնախարարն ու հիմնադրամի հետ մի շարք ոլորտներում վարկային ու դրամաշնորհային ծրագրերի շրջանակում համագործակցությունն է մանրամասնել:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում