Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՎՎարդան Հովսեփյան

Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել կառույցի նորընտիր նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին

Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել կառույցի նորընտիր նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմին է ներկայացրել ՀԾԿՀ նորընտիր նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին:

Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել Գարեգին Բաղրամյանին համատեղ աշխատանքի համար, նշել, որ բավականին աշխատանք է կատարվել, որով ոլորտները կարգավորվել են և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում: Այս մասին տեղեկացնում են ՀԿԾՀ-ից:

Գարեգին Բաղրամյանը նույնպես շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, հաջողություն և բեղմնավոր աշխատանք մաղթել Մեսրոպ Մեսրոպյանին:

Արայիկ Հարությունյանը հավելել է, որ այս տարիներին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նաև որպես ինստիտուտ է ձևավորվել և զարգացել: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Մեսրոպ Մեսրոպյանն այդ հենքի վրա պետք է փորձի շարունակել զարգացումը:
 
Արայիկ Հարությունյանը նշել է, որ այն առաջնահերթությունները, որոնք կան, քննարկվել են նրա հետ և՛ Կառավարությունում և՛ Ազգային ժողովում, պետք է արագ լուծվեն, ինչը պահանջում են մեր հանրությունը և քաղաքական ուժերը: «Այս առումով, բավականին աշխատանք ունենք անելու»,- իր խոսքն ամփոփել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Մեսրոպ Մեսրոպյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել պատասխանատու պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում