ԱԱսպրամ Սարատիկյան

Գյումրու նախկին քաղաքապետի որդին՝ Խաչատուր Բալասանյանը, կկալանավորվի

Գյումրու նախկին քաղաքապետի որդին՝ Խաչատուր Բալասանյանը, կկալանավորվի

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազի բողոքը, և Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Այս մասին 1Lurer.am-ին հայտնել են Դատախազությունից:

Խաչատուր Բալասանյանը ձերբակալվել էր «Զվարթնոց» օդանավակայանում: Առաջին ատյանի դատարանը 70 մլն դրամ գրավի դիմաց նրա նկատմամբ տնային կալանք էր նշանակել, ինչը դատախազությունը բողոքարկել էր։

Հիշեցնենք` Գյումրու Սև բերդ ամրոցին հարակից հողատարածքները օտարելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել: Ըստ դատախազության՝ գույքը օտարվել է Բալասանյանի որդուն այն դեպքում, երբ այն օտարման ենթակա չի եղել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում