ԼԼուսինե Մուրադյան

Սա պետական դավաճանության մասին հաղորդում է. պատգամավորը դիմեց ՀՀ գլխավոր դատախազությանը

Սա պետական դավաճանության մասին հաղորդում է. պատգամավորը դիմեց ՀՀ գլխավոր դատախազությանը

Դիմում եմ ՀՀ գլխավոր դատախազությանը, որպեսզի հանցագործության հաղորդման փաստով միջնորդություն ներկայացնի քրեական վարույթ ներկայացնելու համար, որովհետև տիկին Աննա Գրիգորյանը քիչ առաջ հանրային հնչեցրեց հանցագործության մասին հայտարարություն: Այդ մասին Ազգային ժողովի իր ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավորի հայտարարությանը:

«Հանցագործության մասին հայտարարությունը հետևյալն է. «Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները պայմանավորվել են Տեղ գյուղի հատվածում հողերը հանձնել Ադրբեջանի իշխանությանը և նահանջել, որպեսզի այդ տարածքները մնան Ադրբեջանի Հանրապետությանը»:

Այդ ձայնագրությունը կա. սա պետական դավաճանության մասին՝ առանձնապես ծանր հանցագործության մասին հաղորդում է, և ես ակնկալում եմ, որ սահմանված ժամկետում և կարգով ՀՀ գլխավոր դատախազությունը վարույթ կհարուցի այս փաստով:

Սա սուտ մատնությո՞ւն է, իրականությո՞ւն է, թե՞ ինչ, քննություն պետք է իրականացվի՝ օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ, ինչի արդյունքների մասին, հուսով ենք, մենք տեղյակ ենք լինելու»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում