ԳԳոհար Սարգսյան

Մհեր Գրիգորյանը ՌԴ գյուղնախարարի հետ հանդիպմանը կարևորել է փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտում

Մհեր Գրիգորյանը ՌԴ գյուղնախարարի հետ հանդիպմանը կարևորել է փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը նախարարին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և կարևորել է Ռուսաստանի հետ փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտում՝ ընդգծելով մասնավորապես պարենային անվտանգության վերաբերող հարցերի կարևորությունը:

Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են գյուղմթերքների առևտրաշրջանառության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև տվյալ ոլորտում գիտատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում