ԱԱնի Օհանյան

Մհեր Գրիգորյանը ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի հարցերով նորանշանակ կառավարող տնօրենի հետ քննարկել է ՀՀ-ում կապիտալի շուկայի զարգացման հնարավորությունները

Մհեր Գրիգորյանը ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի հարցերով նորանշանակ կառավարող տնօրենի հետ քննարկել է ՀՀ-ում կապիտալի շուկայի զարգացման հնարավորությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի հարցերով նորանշանակ կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է ՎԶԵԲ տնօրենին նշանակման կապակցությամբ և ներկայացրել Կառավարության գերակայությունները և բարեփոխումների օրակարգը: Փոխվարչապետը կարևորել է Հայաստանում ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերը, հատկապես ընդգծելով մասնավոր հատվածի մրցունակության աճը խթանող միջոցառումների կարևորությունը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խոշոր ենթակառուցվածքային ծրագրերին և դրանցում Հայաստանի մասնակցության կարևորությանը: Այս համատեքստում շեշտվել է Խաղաղության խաչմերուկ նախաձեռնության կարևորությունը: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ՎԶԵԲ Հայաստանի համար 2025-2030 թվականների ռազմավարության նախագծի շուրջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում