Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք

ԼԼիլիթ Ասատրյան

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի բնակիչ 31-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում և իրացնում թմրամիջոցներ: Ապօրինի թմրաշրջանառության բացահայտման կոնկրետ գործողություններն սկսվեցին նոյեմբերի 5-ին: Ժամը 18.30-ի սահմաններում վարչության ծառայողները Մասիս-Այնթապ ճանապարհին էին:

«Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, համագործակցելով Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի և Արարատի մարզի պարեկների հետ, նոյեմբերի 5-ին ձերբակալել ենք 31-ամյա բնակչին, նրա հետ Երևանի ևս երկու բնակչի: Անձնական խուզարկությամբ 31-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է երեք փաթեթ` ընդհանուր վեց գրամ քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոցով»,- ներկայացնում է ԹԱՇԴՊՎ ՀԿԳ ավագ քրեական ոստիկան Ռոբերտ Ասրյանը:

31-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեցին նաև բյուրեղանման զանգվածի հետքերով կոլբաներ ու էլեկտրոնային կշեռք, նաև` գազային ատրճանակ ու ծալովի դանակ: Նա և հայտնաբերվածը ներկայացվեցին Մասիսի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ: Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները` տեղեկություններ են ստացվել, որ 31-ամյա բնակիչը թմրամիջոցները ձեռք է բերում Երևան քաղաքի մեկ այլ` 39-ամյա բնակչից: Քրեական վարույթի շրջանակներում իրականացվել են խուզարկություններ վերջիններիս բնակության վայրերում:

31-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են թմրամիջոց օգտագործելու համար նախատեսված պարագաներ, կռփազենք ու սվին-դանակ, մեկ տասնյակից ավելի բջջային հեռախոսներ ու համակարգիչներ:

39-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են ԻԻՀ-ից մաքսանենգ ճանապարհով ներկրված մոտ 5 հազար տուփ ծխախոտ, սվին-դանակ, թմրամիջոցների արժեքների վերաբերյալ գրառումներով թղթեր: Բացատրական աշխատանքի արդյունքում 39-ամյա տանտերը թաքցրած տեղերից ներկայացրել է ընդհանուր 275 գրամ մեթամֆետամին և 774 գրամ մարիխուանա, զիպ փականներով տոպրակներ, կշեռքներ և գազային ատրճանակ: Ըստ նրա հայտարարության` թմրամիջոցները ձեռք է բերել ԻԻՀ քաղաքացուց:

31 և 39 տարեկան տղամարդիկ կալանավորվել են: Քրեական վարույթի շրջանակներում միջոցառումները շարունակվում են:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում