ԳԳոհար Սարգսյան

Գյումրի-Արմավիր ճանապարհին մեքենան գլորվել է և կողաշրջված վիճակում հայտնվել ճամփեզրին․ կա տուժած

Գյումրի-Արմավիր ճանապարհին մեքենան գլորվել է և կողաշրջված վիճակում հայտնվել ճամփեզրին․ կա տուժած

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 22:04-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին՝ Ղարիբջանյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1995 թ.) գլորվել է և կողաշրջված վիճակում հայտնվել ճամփեզրին։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում