ԼԼուսինե Մուրադյան

Սանոսյանը Արմավիրի մարզում դիտարկել է պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը

Սանոսյանը Արմավիրի մարզում դիտարկել է պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելել է Արմավիրի մարզ՝ դիտարկելու պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:

 

Նախարարին ուղեկցել է մարզպետ Դավիթ Խուդաթյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը։

 

Նախարարի առաջին կանգառը Մ-5, Երևան Արմավիր միջպետական նշանակության ավտոճանապարհի 0,67 կմ երկարությամբ կամրջային անցման շինհրապարակն էր։

 

Այս հատվածում աշխատանքները մեկնարկել են այս ամիս։
 
Նախարար Սանոսյանը դիտարկել է կատարված աշխատանքը, զրուցել է շինարարի հետ՝ հանձնարարելով աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետում և բարձր որակով։

 

Շինարարն էլ հավաստիացրել է՝ եղանակային բարենպաստ պայմանների դեպքում շինաշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում