ԼԼուսինե Մուրադյան

Կոթի գյուղում տուն է այրվել. 3 անձ տարհանվել է

Կոթի գյուղում տուն է այրվել. 3 անձ տարհանվել է

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 08:01-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է տուն:

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ այրվում է Կոթի գյուղի 7-րդ փողոցի տներից մեկը:

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Զ․ Խ․-ն (ծնված 1997 թ.), Ա․ Ա․-ն (ծնված 2017 թ.) և Ռ․ Ա․-ն (ծնված 2022 թ.) ինքնուրույն տարհանվել են։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:05-ին, մարվել՝ 10:00-ին: Այրվել է տունը (մոտ 180 քմ)՝ գույքով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում