ԳԳոհար Սարգսյան

Վերին Խոտանանի վերջնամասում բեռնատարն ընդունել է մկրատաձև դիրք՝ փակելով ճանապարհը․ օգնության են հասել փրկարարները

Վերին Խոտանանի վերջնամասում բեռնատարն ընդունել է մկրատաձև դիրք՝  փակելով ճանապարհը․ օգնության են հասել փրկարարները

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 05:16-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատար ավտոմեքենան երթևեկելի հատվածում ընդունել է մկրատաձև դիրք, ինչի հետևանքով ճանապարհահատվածը երկկողմանի փակ է. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մոտ 100 մետր քարշակել են VOLVO մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ֆ․ Ռ․), որը շարունակել է ընթացքը. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է: Խցանման մեջ գտնվող 40 բեռնատար և 10 մարդատար ավտոմեքենաները շարունակել են ընթացքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում