ՄՄարո Թարվերդյան

Հրդեհ շինությունում․ կա տուժած

Հրդեհ շինությունում․ կա տուժած

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 23։02-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Վստրեչի» կամրջի տակ այրվում են ծառեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մոտ 30 քմ շինությունում։ Տուժած Ա․ Հ․-ն  ձեռքի հատվածում ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։32-ին, մարվել՝ նոյեմբերի 7-ին, ժամը 00։21-ին։ Այրվել են շինության փայտե կառուցատարրերը և տանիքը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում