Շատ լավ գաղափար է. Բադասյանը՝ «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի մասին

ԼԼիլիթ Ասատրյան

Մոտավորապես 4.2 մլրդ գումար վերականգնվել է, և մեր օրենսդրությամբ նախատեսվում է, որ եթե հարկերն ու տույժերը վերականգնում են պետական բյուջե, պետությանը պատճառման վնասը հատուցվում է, քրեական վարույթը ենթակա է կարճման, և, ըստ էության, դա է տեղի ունեցել. վերականգնվել է պետությունից թաքնված շրջանառությունից առաջացող հարկը՝ տույժերով հանդերձ, և քրեական վարույթն ավարտվել է այդ հիմքով: Լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով «Նոր Զովքի» գործին:

«Հայտնաբերվել է մեր կողմից, հայտնաբերվել է շատ կոպիտ հարկային իրավախախտում, ծրագրային միջամտություն: Հույս ունեմ, որ այդպիսի երևույթներ այլևս չեն արձանագրվի»,- ավելացրեց նա:

Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ ընթրելու էր եկել նաև «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը, ՊԵԿ նախագահն ասաց. «ՊԵԿ-ի տեսանկյունից որևէ ազդեցություն չի ունենում, թե ինչ միջոցառումների են մասնակցում և ինչպես են մասնակցում այդ միջոցառումներին, որովհետև ՊԵԿ-ը, և առհասարակ Կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը, կարծում եմ՝ իր գործունեությամբ ցույց է տվել, որ հարկ վճարելը բացարձակ առաջնահերթություն է, և հարկերի մասով խնդիր ունեցող տնտեսվարողների մասով իրականացնում է հավասար և արդար վարչարարություն»:

Ռուստամ Բադասյանն անտեղի է համարում այդ միջոցառումները նախկին իրականության հետ համեմատելը: «Միջոցառում է կազմակերպվում, որի նպատակը, եթե ճիշտ եմ հասկացել՝ սկսնակ բիզներին օգնելն է, և արդեն կայացած բիզնեսները փորձում են օգնել, իրենց օգնությունը ցույց տալ ընդհանուր տնտեսության զարգացմանը, կարծում եմ՝ շատ լավ միջոցառում է, շատ լավ գաղափար է»,- նշեց նա: 

Անդրադառնալով այն հարցին թե արդյոք ընթրիքից հետո այլևս ստուգումներ չեն լինելու «Նոր Զովքում», ՊԵԿ նախագահն ասաց. 

«Եթե խնդիր տեսնենք, անպայման ստուգում կանենք, և եթե ռիսկերի համակարգն ընտրվի որպես ռիսկային, անպայման նաև հերթական ծրագրային ստուգումը կանենք»:

Հիշեցնենք, որ «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող «Երիտասարդի երազանք» նախագծի բարեգործական ընթրիքին մասնակցել է 62 հաջողակ տղամարդ գործարար, ինչի արդյունքում «Իմ քայլը» հիմնադրամը հավաքել է 62 մլն դրամ:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում