ՄՄարիա Գաբրիելյան

Կապահովվի տրանսպորտային միջոցների հայտարարագրերի էլեկտրոնային տեսքի ձևավորման հնարավորությունը

Կապահովվի տրանսպորտային միջոցների հայտարարագրերի էլեկտրոնային տեսքի ձևավորման հնարավորությունը

Գործադիրը որոշում է կայացրել, որի շրջանակում նախատեսվում է սահմանել. տրանսպորտային միջոցի հայտարարագրի էլեկտրոնային օրինակի՝ հայտարարատուի կողմից մաքսային մարմին չներկայացման համապատասխան դեպք, մաքսային մարմինների կողմից տրանսպորտային միջոցի հայտարարագրի էլեկտրոնային տեսքի ձևավորման ժամկետները, նպատակները, հայտարարագրման էլեկտրոնային համակարգում ձևավորվող տեղեկությունները, հայտարարատուի կողմից մաքսային մարմին տրանսպորտային միջոցի հայտարարագրի ձևավորման համար ներկայացվող դիմումի ձևը։

Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է մաքսային հսկողության և հաշվառման նպատակով ապահովել տրանսպորտային միջոցների հայտարարագրերի էլեկտրոնային տեսքի ձևավորման հնարավորությունը։

Ներկայումս իրականացվող՝ միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի ներդրման շրջանակներում առաջացել է տրանսպորտային միջոցի հայտարարագրի՝ հայտարարատուի դիմումի հիման վրա էլեկտրոնային տեսքի ձևավորման համար համապատասխան իրավական հիմքերի սահմանման անհրաժեշտություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում