ԳԳոհար Սարգսյան

Վթար Թեղուտ գյուղի սկզբնամասում. կան տուժածներ

Վթար Թեղուտ գյուղի սկզբնամասում. կան տուժածներ

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 12:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աղավնավանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Թեղուտ գյուղի սկզբնամասում բախվել են Vaz (վարորդ` Դ. Գ., ծնված 1971 թ.) և Mercedes-Benz (վարորդ՝ Ա. Ս., ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ս. Յ.-ն (ծնված 1970 թ.) և Հ. Յ.-ն (ծնված 1966 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոն։

 

Փրկարարները Vaz մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ուղևոր Մ. Գ.-ին (ծնված 1969 թ.) և Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լ. Մ.-ին (ծնված 1984 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում