ԼԼիլիթ Ասատրյան

Մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու համար Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը Գեղարքունիքում ստեղծել է շրջիկ ծառայություն

Մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու համար Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը Գեղարքունիքում ստեղծել է շրջիկ ծառայություն

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից տեղեկացնում են՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Գեղամասար, Սոթք, Դարանակ, Մաքենիս և Լճավան բնակավայրերի ազգաբնակչությանը, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային բաժիններում ՀՀ քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու և աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև ԼՂ-ից տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու կապակցությամբ, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ստեղծել է շրջիկ ծառայություն։

Գեղամասար բնակավայրի բնակիչները իրենց բնակավայրում տեղակայված շրջիկ ծառայությանը իրենց հարցերով կարող են դիմել հոկտեմբերի 26-ին, ժամը 10:00-12:00-ն,

 

Սոթք բնակավայրի բնակիչները` հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13:00-15:00-ն,

 

Դարանակ բնակավայրի բնակիչները` հոկտեմբերի 26-ին՝ ժամը` 15:30-17:00-ն,

 

Մաքենիս բնակավայրի բնակիչները` հոկտեմբերի 27-ին՝ ժամը` 10:00-12:00-ն,

 

Լճավան բնակավայրի բնակիչները` հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում։

 

Վերը նշված բնակավայրերում մատուցվելու են հետևյալ ծառայությունները.

 

անձնագրերի փոխանակման դիմումների ընդունում, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ-ում հաշվառման և ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների ընդունում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում