ՎՎարդուհի Հարությունյան

Վաշինգտոնը բարձր է գնահատում COP29-ի շրջանակում Բաքվի դերակատարումը. ԱՄՆ նախագահի խորհրդական

Վաշինգտոնը բարձր է գնահատում COP29-ի շրջանակում Բաքվի դերակատարումը. ԱՄՆ նախագահի խորհրդական

Բաքվում աշխատանքային այցով գտնվող ԱՄՆ նախագահի՝ միջազգային կլիմայական քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Ջոն Պոդեստան հայտարարել է, որ Վաշինգտոնը բարձր է գնահատում COP29-ի շրջանակում Բաքվի դերակատարումը։

«Համաձայնեցրել ենք մեր առաջնահերթություններն այն բանից հետո, երբ որոշվել է, որ Ադրբեջանը հյուրընկալելու է COP29-ը»,- ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ասել է պաշտոնյան:

Պոդեստան տեղեկացրել է, որ նաև հանդիպել է Իլհամ Ալիևի հետ և քննարկել մի շարք հարցեր, այդ թվում՝ Հայաստանի հետ կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում