ԱԱսպրամ Սարատիկյան

ՆԳՆ ՓԾ Երևանի վարչությունն ամփոփել է սեպտեմբեր ամսին իրականացրած միջոցառումները

ՆԳՆ ՓԾ Երևանի վարչությունն ամփոփել է սեպտեմբեր ամսին իրականացրած միջոցառումները

Կարևորելով արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների զարգացմանը, գիտելիքների ձևավորմանը, ինչպես նաև պատրաստվածության և իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումները, ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը սեպտեմբեր ամսվա աշխատանքային պլանի համաձայն՝ մի շարք ուսումնական հաստատություններում և կազմակերպություններում կազմակերպել և անցկացրել է տարբեր թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, օբյեկտային վարժանքներ և դասախոսություններ:

 

Մասնավորապես՝ «Անձնակազմի և աշակերտների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հակառակորդի օդային հարձակման դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ են անցկացվել «Երևանի թիվ 159 ավագ դպրոց» և «Երևանի թիվ 64 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ներում, որոնց նպատակն էր կատարելագործել մասնակիցների գործնական հմտություններն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման ուղղությամբ։ Համանուն օբյեկտային վարժանք է անցկացվել նաև «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում