ՄՄարիա Գաբրիելյան

Նախագահն ու ֆինանսների նախարարը մտքեր են փոխանակել երկրի ֆինանսատնտեսական համակարգում խնդիրների լուծման ուղղությամբ կիրառվող քայլերի շուրջ

Նախագահն ու ֆինանսների նախարարը մտքեր են փոխանակել երկրի ֆինանսատնտեսական համակարգում խնդիրների լուծման ուղղությամբ կիրառվող քայլերի շուրջ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ֆինանսական համակարգում ընթացող շարժերի և բարեփոխումների վերաբերյալ հարցեր: Ֆինանսների նախարարը Հանրապետության նախագահին է ներկայացրել 2025 թվականի բյուջեի վերաբերյալ մանրամասներ և առանձնացրել է գալիք տարվա բյուջեի հիմնական առանձնահատկությունները:

Իր խոսքում նախարարը մասնավորապես ընդգծել է, որ 2025-ի բյուջեն միտված է լինելու պաշտպանական և անվտանգության համակարգերի ամրապնդմանը, ինչը նաև Կառավարության գործունեության առաջնահերթությունն է:

Հանրապետության նախագահը դրական է գնահատել և կարևորել անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ համապարփակ քայլերի իրականացումը, ինչը պետք է առաջին հերթին արտահայտվի նաև տարեկան բյուջեի նախագծում:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկրի ֆինանսատնտեսական համակարգում առկա խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ կիրառվող քայլերի շուրջ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում