ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը մարզերում ապահովում է շրջիկ սպասարկում

ՎՎահե Դավթյան

Ներքին գործերի նախարարությունը, կարևորելով հանրային ծառայությունների մատուցման բարեփոխումները և դիտարկելով քաղաքացիների հարմարավետությունը որպես առաջնահերթություն՝ մարզերում գործարկել է շրջիկ ծառայություն։ Այն տեղում կապահովի միգրացիայի և քաղաքացիության ծառայության սպասարկման ոլորտի գործառույթները։ Արդյունքում՝ ծառայությունների մատուցումը քաղաքացու համար դառնում է ավելի հասանելի, իսկ նախաձեռնությունն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը, այդ թվում՝ հեռավոր գյուղեր։

Ծրագիրն արդյունավետ կազմակերպելու նպատակով ՆԳ նախարարությունը սերտորեն համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ինչի արդյունքում համայնքապետարանները բնակիչներին նախապես իրազեկում են շրջիկ ծառայության մանրամասների մասին։

Բնակիչները կարող են մոտենալ և սպասարկվել նախապես հայտարարված օրերին։

Այս փուլով սեպտեմբերի 24-27-ը ծառայություններ են մատուցվել Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում, մասնավորապես՝ Չարենցավան քաղաքում, Բջնի, Արզական, Ալափարս, Ֆանտան, Կարենիս գյուղերում, իսկ ավելի վաղ շրջիկ ծառայություն էր մատուցվել Արմավիրի մարզի մի շարք համայնքներում։

Շրջիկ ծառայության աշխատակիցները մեկ օրվա ընթացքում կարող են լինել մի քանի գյուղական բնակավայրերում։ Մինչ այժմ քաղաքացիներից որևէ բողոք չի ստացվել, միայն գրանցվել են դրական արձագանքներ։

Սպասարկման շրջանակներում երկու մարզերում ընդունվել են 315 անձնագրավորման և 13 քաղաքացիության գործեր, մատուցվել են նաև հաշվառման ծառայություններ, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար։

Գործընթացը շարունակական է, իրականացվում է նաև որակի մոնիթորինգ՝ խնդիրները հասցեագրելու և մատուցվող ծառայություններն առավել բարելավելու նպատակով։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում