ՎՎարդան Հովսեփյան

Վեդու թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 9-ամյա երեխան մահացել է

Վեդու թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 9-ամյա երեխան մահացել է

Օրերս Արարատի մարզի Վեդու թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 9-ամյա աղջիկն այսօր մահացել է։ Այս մասին տեղեկացնում են Արարատի մարզպետի աշխատակազմից։

 

«Գործի առիթով արդեն հարուցվել է քրեական գործ։ Արարատի մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաները դեպքից անմիջապես հետո եղել են դպրոցում, այնուհետև՝ հիվանդանոցում, հանդիպել աշակերտի ծնողների հետ, ամենօրյա ռեժիմով ծանոթացել աղջկա առողջական վիճակին։

 

Մարզպետի աշխատակազմի կողմից լիազորությունների սահմանում ամեն բան արվելու է քրգործին աջակցելու և ուսումնական հաստատություններում անվտանգության նորմերն առավել խստացնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում