ՆԳՆ Ոստիկանությունում օպերատիվ խորհրդակցությանը քննարկվել են արձանագրված հանցագործությունների դեպքեր

ԼԼիլիթ Ասատրյան

Սեպտեմբերի 27-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն՝ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորությամբ։

Խորհրդակցությանը մասնակցել են ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, նրա տեղակալները, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, ծառայությունների, տարածքային վարչությունների ու բաժինների ղեկավարներ։

Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել բարեխիղճ ծառայության համար, նշել, որ պետք է բացառել կարգապահական թեկուզ աննշան խախտումները՝ ոստիկանի բարեվարքությունը համարելով համակարգի վարկն ու հեղինակությունը բարձր պահելու կարևոր նախապայման:

Ներքին գործերի նախարարը անդրադարձել է ՆԳՆ կադրային ռազմավարությանը, որի հիմքում աշխատանքի գնահատման և առաջխաղացման քաղաքականությունն է։

Նա խոսել է նաև Ներքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակում ծառայողների սոցիալական երաշխիքների բարելավման հնարավորությունների մասին։

Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանն իր հերթին անդրադարձել է կառուցվածքային փոփոխություններին, կարևորել պատշաճ կարգապահությունը՝ ոստիկանության բոլոր օղակներում։

Նա հորդորել է ծառայել սրտացավ և թույլ չտալ ոստիկանի կերպարը արատավորող, վարկաբեկող որևէ գործողություն։

Ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանն ու Կարեն Հակոբյանը ներկայացրել են նոր ձևավորվող համայնքային ոստիկանությանը, հասարակական կարգի պահպանմանը և ծառայությանը առնչվող մի շարք հարցեր։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև հանրապետությունում օպերատիվ իրավիճակը, արձանագրված հանցագործությունների դեպքերը։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում