ՄՄարիա Գաբրիելյան

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ից, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 19-րդ կմ-ին, հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձոր 1 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ:

 

«Աշխատանքներին օժանդակելու են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզի պարեկային ծառայողները։

Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում