ՄՄարիա Գաբրիելյան

Ծիլքար գյուղի մոտ մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում

Ծիլքար գյուղի մոտ մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 07:30-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար գյուղի մոտակայքում ավտոմեքենան շրջվել է ձորը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Ծիլքար գյուղի սկզբնամասում Mitsubishi մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ. Բ., ծնված 1979 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մ) և հայտնվել ձորակում։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և քարշակման եղանակով մոտեցրել այն ավտոքարշակին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում