ԼԼիլիթ Ասատրյան

ՌԴ դեսպանը և Վայոց ձորի մարզպետն ընդգծել են երկու ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդման գործում միջտարածաշրջանային համագործակցության ներուժը

ՌԴ դեսպանը և Վայոց ձորի մարզպետն ընդգծել են երկու ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդման գործում միջտարածաշրջանային համագործակցության ներուժը

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Ս. Կոպիրկինը, հանրապետության հարավային շրջաններ ամենամյա ավանդական այցի շրջանակում, սեպտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել Վայոց ձորի մարզպետ Կ. Միքաելյանի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից:

 

Զրույցի ընթացքում ընդգծվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական և հումանիտար կապերի կարևորությունը, երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների և փոխըմբռնման ամրապնդման գործում միջտարածաշրջանային համագործակցության զգալի ներուժը:

 

Առանձնահատուկ ընդգծվել է Վայոց ձորի մարզի՝ Ռուսաստանի գործընկեր տարածաշրջանների հետ փոխգործակցության դրական օրինակը:

 

Հանդիպմանը մասնակցել են նաևՀայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Ա. Դոնչենկոն և Ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական մասի փորձագետ Վ. Կարապետյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում