Նոր մահափորձ Դոնալդ Թրամփի դեմ

ՄՄերի Ներսիսյան

Կիրակի օրը ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի գոլֆ ակումբի մոտակայքում կրակոցներ են հնչել։ ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն այն նախկին նախագահի ակնհայտ մահափորձ է որակել։

Իրավապահ մարմիների տվյալով՝ Գաղտնի ծառայության աշխատակիցները կրակ են բացել հանցագործի ուղղությամբ, որը թաքնված է եղել թփերի մեջ։ Տղամարդը փորձել է փախուստի դիմել մեքենայով, սակայն նրան բերման են ենթարկել։ Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել է, որ կրակոցի դեպքով հետաքննություն է ընթանում։ Լրատվամիջոցները գրում են, որ կասկածյալը Հավայան կղզիների 58-ամյա բնակիչ Ռայան Ուեսլի Ռութն է։

Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում