Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Գյուղական կյանքի և ավանդույթների 11-րդ փառատոն

ԼԼիլիթ Ասատրյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, այցելել է Գյուղական կյանքի և ավանդույթների 11-րդ փառատոն, որն այս տարի անցկացվում է Ձորաղբյուրի Ուսուցման Կանաչ կենտրոնում: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, հետաքրքրվել մասնակից ընկերությունների ծրագրերով, առկա խնդիրներով:

Փառատոնի նպատակն է նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը: Այն յուրօրինակ հարթակ է ֆերմերների, արտադրողների, վերամշակողների, գնորդների, տարբեր կազմակերպությունների ու հնարավոր ներդրողների համար՝ փորձի փոխանակման, համագործակցության և նոր շուկաներ գտնելու: Այս տարվա Բերքի փառատոնին մասնակցում են ավելի քան 200 օրգանական և բնական գյուղմթերք արտադրողներ, ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ և կանանց խմբեր Հայաստանի բոլոր մարզերից և այլ երկրներից: Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնում ցուցադրվել են նաև հեռավոր մարզերի արհեստագործների կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքները և այլ իրեր: Կտրվեն մրցանակներ և նվերներ` Լավագույն ֆերմերային/կանանց խումբ, Լավագույն երիտասարդական խումբ և Լավագույն ձեռներեց անվանակարգերում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում