ՔՔրիստինա Մկրտչյան

Հիմնանորոգվում է Գավառ–Գանձակ–Սարուխան–Գեղարքունիք ճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Գավառ–Գանձակ–Սարուխան–Գեղարքունիք ճանապարհի մի հատվածը
Հիմնանորոգվում է Տ-4-13, /Հ-39/ (Գավառ) – Գանձակ – Սարուխան – Գեղարքունիք ավտոճանապարհի կմ0+000-կմ12+900 հատվածը։ Ճանապարհը միմյանց է կապում Գավառ‚ Գանձակ‚ Հացառատ‚ Սարուխան‚ Լանջաղբյուր‚ Գեղարքունիք բնակավայրերը։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտը»:
 
12.9 կմ երկարությամբ ճանապարհի շինարարության արժեքը մոտ 3 միլիարդ 250 միլիոն դրամ է, որը հատկացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներից։ Շինաշխատանքները մեկնարկել են նախորդ տարվա աշնանը։
 
Տարբեր տեղամասերում տեղադրվել են ջրահեռացման վաքեր, բետոնե եզրաքարեր, կատարվել են ասֆալտապատման աշխատանքներ։
 
Այս պահին արդեն ասֆալտապատվել է մոտ 8 կմ ճանապարհահատված, ճանապարհը վերջին անգամ հիմնանորոգվել էր 2006-2007 թվականներին և խիստ անբարեկարգ վիճակում էր։ Նորոգվում են նաև ճանապարհին առկա արհեստական կառուցվածքները։
 
Շինաշխատանքները կատարում է «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն‚ տեխնիկական հսկողությունը՝ «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում